ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Բելգիայում ջրհեղեղից վնասը գերազանցում է 10 մլրդ եվրոն
15:23, 22.07.2021
3119 | 0

Բելգիայում հեղեղումների հասցրած վնասը գերազանցում է 10 միլիարդ եվրոն: Այս մասին հայտնել է RTL-TVI հեռուստաալիքը։

Շաբաթվա սկզբին Վալոնիայի կառավարությունը հայտարարել էր տարածաշրջանում 2 միլիարդ եվրո ծավալով վերականգնման աջակցության արտակարգ պլան ստեղծելու մասին։ Տարածաշրջանի կառավարությունն ակնկալում է լրացուցիչ օգնություն ստանալ նաև Եվրոմիության կողմից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 32 մարդ, 18-ը դեռևս անհայտ կորած է համարվում: Ավերվել և վնասվել է ավելի քան 10 000 տուն, մինչ այս պահը մոտ 1,5 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման, 10,5 հազար տուն՝ առանց էլեկտրականության և 10 հազարն՝ առանց գազամատակարարման:

Բելգիայում ջրհեղեղից վնասը գերազանցում է 10 մլրդ եվրոն
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր