ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+18 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Մենք պարտավոր ենք նորից վերադառնալու մեր սրբավայրերը». Սասուն Միքայելյան
15:42, 22.07.2021 | mamul.am
5689 | 0

«Մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար մեր երեխաներն այս տարիքից պետք է իմանան՝ որտեղից են եկել և ուր պիտի գնան: Միշտ լինե՛ք պատրաստ՝ թշնամուն հակահարված տալու: Դաժան ու դժվար է, որ այս տարիքում նման բան ենք ուսունում ձեզ, բայց դա մեր ազգի պատմությունն ու ճակատագիրն է»,- Գեղարքունիքի մարզում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի բացման ժամանակ հայտարարել է Սասուն Միքայելյանը:

«Որտեղ ընկան մեր եղբայրները, դրանք սրբավայր են մեզ համար: Չգիտեմ՝ քաղաքական իրավիճակն ինչպես կընթանա, բայց մենք պարտավոր ենք նորից վերադառնալու մեր սրբավայրերը»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր