ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+10 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Իլոն Մասքը հնարավոր է համարել բիթքոյնով #Tesla էլեկտրոմոբիլների վաճառքը
18:12, 22.07.2021
5294 | 0

Էլեկտրոմոբիլներ արտադրող Tesla ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասքը հնարավոր է համարել, որ ընկերությունը կարող է կրկին մեքենաներ վաճառել բիթքոյնով, հայտնում է Reuters-ը:

Ելույթ ունենալով B-Word համաժողովում՝ Մասքն ընդգծել է, որ բիթքոյնի արդյունահանման ժամանակ ավելի ու ավելի հաճախ են սկսել օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրները: Նա հույս ունի, որ այս կրիպտոարժույթի արդյունաբերությունն առնվազն 50%-ով հիմնված է կանաչ էներգիայի վրա:
«Եթե դա իսկապես այդպես է, ապա Tesla-ն, ամենայն հավանականությամբ, կրկին բիթքոյն կընդունի»,-հայտարարել է գործարարը:
Հիշեցնենք՝ մայիսին Մասքը հայտարարել էր, որ Tesla-ն դադարեցնում է բիթքոյնների ընդունումը՝ դրա արդյունահանման ոչ էկոլոգիապես մաքուր մեթոդների պատճառով։
Հունիսի կեսերին Մասքը նշել էր բիթքոյնով Tesla ավտոմեքենաների վաճառքի պայմանները: Այդ ժամանակ նա նույնպիսի պահանջ էր ներկայացրել՝ հայտարարելով, որ կրիպտոարժույթը պետք է էկոլոգիապես ավելի մաքուր դառնա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր