ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+7 °C, +7 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ
18:24, 22.07.2021
2135 | 0

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այւս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ավելացնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն»․- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր