ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին
19:48, 22.07.2021 | mamul.am
3208 | 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիտորդական առաքելությամբ պատվիրակություն Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի
25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդների` համաձայն հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների` Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր