ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
21:00, 22.07.2021 | mamul.am
3809 | 0

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր