«Վայոց Ձոր» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ Վայք քաղաքի բնակիչներ, սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմում անհայտ կորած Իսահակ Սամվելի Սիմոնյանի աճյունը գտնվել է: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 23-ին, ժամը 12:30-ին, Եռաբլուրում։ Իսահակը ծնվել է 1995թ-ին։ Հոկտեմբերի 9-ին մեկնել և մասնակցել է Ջրականում մղվող մարտերին։ Հոկտեմբերի 12-ից համարվել է անհայտ կորած։ Որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 18-ին գտել են աճյունը։ Ցավակցում ենք Իսահակ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ընկերներին, մտերիմներին այս անդառնալի և խիստ անժամանակ կորստի համար: Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս Հերոսի կորստի դեպքում: Աստված հոգիդ լուսավորի Իսահակ ջան...»,- ասված է հրապարակման մեջ: |