ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ. «Ժողովուրդ»
09:24, 23.07.2021 | mamul.am
130314 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։

Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես՝ գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Ըստ պաշտոնական Երևանի՝ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը:

Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը: Ոչ մի խոսք այն մասին, որ Ալիևի հետ հանդիպումից երկու օր անց է եղել խոսակցությունը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ այսպիսի մանրամասն տեղեկություններ առկա չեն, միայն ընդհանուր է տրված, թե երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ՝ առանց կոնկրետանալու Մինսկի խմբի ձևաչափի կամ գերիների վերադարձի վրա։

Սահմանային լարվածության ֆոնին ՌԴ նախագահի հանդիպումներն ու զրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով սահմանագծման աշխատանքների ակտիվացման, ռուս սահմանապահների տեղակայման և անկլավների հանձման մասին տեղեկությունները։ Ու տպավորություն է, որ Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը, առանց մեզ հարցնելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր