Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատվում է քննադատական դոզայի որոշակի նվազում, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց համաձայնեք, որ դա արդեն նկատելի է:
Եթե որևէ մի ընդդիմադիր, հայտնվելով նոր խորհրդարանում, ստանալով, այսպես ասած, թիվ մեկ ամբիոնին մոտենալու առավելություն, չշարունակի նույն ձևով պայքարել, ոնց պայքարում էր փողոցում, շատ կարճ ժամանակում կավարտի իր քաղաքական առաքելությունը և կվնասի իր քաղաքական թիմին:
Մարդիկ ակնկալում են նոր, ավելի ուժեղ պայքար, քանի որ այս ընտրություններով երկրում չի լուծվել քաղաքական ճգնաժամը:
Կապիտուլյանտի հեռացումը պետք է լինի թիվ մեկ քաղաքական օրակարգը»: