ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայկական բանակը մարտունակ է, երկրի քաղաքական ու զինվորական հրամանատարներն են թույլ». Թորոս Սեֆիլյան
04:12, 24.07.2021 | mamul.am
5244 | 1

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ազգակիցներ, համաձայն չեմ այն կարծիքին, որ վերջերս շատ շատերի կողմից հնչում եւ լսելի է դառնում, որ այսօր՝ Հայկական Բանակն այլեւս մարտունակ չէ կամ ընդհանրապէս թուլացել է:
Ո՛չ հարգելիներս, ո՛չ: Ես մնում եմ այն կարծիքին, եւ հաւատալով այն՝ իրականութեանը, որ Հայկական բանակը թէ՛ ուժեղ է, եւ թէ՛ մարտունակ, պարզապէս՝ մեր երկրի թէ՛ քաղաքական, եւ թէ՛ զինուորական հրամանատարական միաւորներն են՝ թոյլ, անգործ եւ ոչ համարձակ:

Հետեւաբար՝ պէտք է իրերը կոչել իրենց անուններով, եւ պէտք է հետեւողականօրէն հսկել ամէն ինչ եւ ամէն գնով տէր՝ կանգնիլ մեր ունեցած-չունեցած հայրենիքին:

44 օրեայ պատերազմի մեր բոլոր զոհուածների ծնողները, ընտանիքները եւ բոլոր հարազատներն եւ ամբողջ Հայ ազգ՝ը կը մխիթարուին այն՝ ժամանակ, երբ մեզ կը յաջողուի Հայ՝ ազգի արժանապատուութիւնը վերականգնել, ապա մեր բոլոր իրաւունքները դարձեալ ձեռք բերել, իսկ թշնամուն՝ պատժել, մէկ խօսքով վրէժ՝ լուծել:

Թէ չէ՞, եթէ անկեղծ, ապա ամէն ինչ կեղծ ու բոլորն են՝ կեղծ»:

Աղբյուրը` Թորոս Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր