ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Մինչև ե՞րբ կարելի է պրիմիտիվ մանիպուլյացիաներով բառացի «ֆռռացնել» մարդկանց». Արման Աբովյան
21:18, 23.07.2021
2683 | 2

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական և բարոյահոգեբանական անկման պայմաններում, հայ հասարակությանը կամ այլ կերպ ասած՝ «հպարտ քաղաքացիներին», շարունակաբար «պարապեցնում են» դադարել տեսնել իրական խնդիրները և սևեռվել անիմաստ և շինծու «ներքաղաքական խնդիրների» շուրջ։
Սա իրականում ամենամեծ խնդիրներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, քանի որ թույլ է տալիս իշխանությանը մանիպուլյացիայի օգնությամբ մշտապես «չոր» դուրս գալ տարատեսակ «պղտոր ջրերից»։
Սակայն համոզված եմ, որ այս իշխանության կողմից որդեգրած մեթոդաբանությունը թույլ կտա իշխանությանը ընդամենը ինչ որ ժամանակ «սղացնել» աղմկահարույց (վատ առումով) որոշումների իրագործումը, բայց վաղ թե ուշ, այս կարգի մանիպուլյացիաները բերելու են շատ կոշտ հարցադրումների և իշխանության հանդեպ տոտալ վստահության անկման։
Սա անխուսափելի պրոցես է, քանզի նույնիսկ ամենագիպնոզացված զանգվածը, վաղ թե ուշ, տեսնելու է, որ իշխանության կողմից հնչեցրած խոսքերը և խոստումները իսպառ չեն համապատասխանում իրականությանը, ինչը իր հերթին ուղղակի հանգեցնելու է «հպարտ քաղաքացիների» թե՛ սոցիալական բարեկեցության, թե՛ էլեմենտար անվտանգության խնդիրների։
Օրինակ՝ գերսուպերխաղաղասեր իշխանությունը խոստանում է «հպարտ քաղաքացիներին», որ բացելու է հայ ժողովրդի համար «խաղաղության դարաշրջան»։ Իհարկե, հիմա մենք չենք քննարկի, թե ինչպես կարող է բարեկեցության և խաղաղության մասին խոստումներ տալ մի ուժ, որը ստորագրելով խայտառակ պարտության փաստաթուղթը փաստացի բերեց ագրեսիվ զավթիչներին Հայաստանի տարածք։
Ավելի հետաքրքիր է, թե ինչպես են այս իշխանության ներկայացուցիչները բացատրում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների թե՛ զավթումը, թե՛ ակնկալվող սահմանամերձ գյուղերի հանձնումը թշնամուն։
Սա իրականում շատ լուրջ գործընթաց է, որն արդեն իսկ առաջացնում է, վատ առումով՝ «զարմանք»։
Տեսեք՝ արդեն համարյա չի քննարկվում հայկական կողմի արժանապատիվ և պետականամետ արձագանքի բացակայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ռազմական ամրապնդման փաստի շուրջ։
Ասեմ ավելին՝ այդ խնդիրը նույնիսկ տեղ չի գտնում ո՛չ սոցցանցերում, ո՛չ ԶԼՄ-ների մեծամասնության մոտ ( ԶԼՄ-ներից մի քանիսը իրականում խոսում են այդ խնդրի շուրջ)։ Զուգահեռ իշխանության ներկայացուցիչ ապագա պատգամավորը հայտարարում է, որ եթե ադրբեջանցիները ԶԱՎԹԵՆ Երասխը, ապա մտահոգվելու կարիք չկա, քանզի «հայկական կողմը ունի այլընտրանքային ճանապարհ դեպի հարավ»։
Այսինքն՝ չի խոսվում դիմադրելու մասին կամ ագրեսորին դուրս շպրտելու մասին, այլ հասարակությանը մատուցվում է մի թեզ, ըստ որի փորձ է արվում ներշնչել մարդկանց, որ ոչինչ, որ ադրբեջանցին կտոր-կտոր քրքրում է Հայաստանի տարածքը, դա ոչինչ, «зато» հայկական կողմը ունի այլընտրանքային ճանապարհի հնարավորություն։
Հասկանո՞ւմ եք իրավիճակի ողջ ողբերգությունը։
Սա պարզապես որպես շատ վառ մի օրինակ, թե ինչպես կարելի է մարդկանց հրամցնել ակնհայտ վտանգավոր և հակահայկական զարգացումները, որպես ոչ մի վտանգ չներկայացնող ինչ որ «շարքային» դրվագ։
Ասել եմ և կրկին պատրաստ եմ կրկնել՝ Հայաստանը ունի շատ մեծ խնդիր, դա ոչ ադեկվատ իրավիճակի գնահատումն է, իրավիճակի ոչ ադեկվատ վերլուծությունը և ոչ ադեկվատ արձագանքը ստեղծված իրավիճակների շուրջ։
Եվ ի վերջո, մինչև ե՞րբ կարելի է մարդկանց այս կարգի պրիմիտիվ մանիպուլյացիաներ կիրառելով բառացի «ֆռացնել»։
Սա հռետորական հարց է, կարծում եմ պատասխանը բոլորիս համար ակնհայտ է»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր