ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով տեղեկացված է՝ ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին». Լաքոտ
11:36, 23.07.2021
3867 | 0

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր

«Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է ֆեյսբուքյան իր գրառմանը, որն արել էր, երբ Երասխում լարված իրավիճակ էր, և ադրբեջանական զինուժը գնդակոծում էր հայկական դիրքերը, Հայաստանի տարածքը. «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։

«Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ ժամը 2-ին, բոլորն օն-լայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- եթերի ընթացքում ասել է դեսպանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր