ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վերադարձե՛ք հաղթանակած». Գագիկ Ծառուկյան
10:48, 23.07.2021 | mamul.am
5159 | 0

ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:
Սիրելի՛ օլիմպիականներ, այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:
Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք:
Վերադարձե՛ք հաղթանակած:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր