Թոքաբան Նունե Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ հանդիպող պնդումներից և նրանց իրական բացատրությունը՝ Չի կարելի ուտելու ընթացքում ջուր խմել Իրականում. ջուր խմել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում կարելի է, պարզապես հավելյալ հեղուկի օգտագործումը սննդի հետ բերում է ընդունված սննդի ծավալի ավելացման: Խորհուրդ է տրվում սպասել գոնե 20 րոպե: Եթե ուտելուց կես ժամ առաջ ջուր խմենք, ավելի քիչ կուտենք Իրականում. երբ ջուրը հասնում է ստամոքս, դրան արձագանքում են ստամոքսի մեծ ռեցեպտորները, և զգացողություն է առաջանում, թե մարդն արդեն կերել է, իսկ քաղցի զգացողությունը բթանում է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել սննդի ընտրությունն ու քանակը: Առավոտյան պետք է մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ստամոքսն սկսկի աշխատել Մեր քաշի ամեն կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է 30-40 մլ ջուր խմել Իրականում. սա մոտավոր հաշվարկ է, սակայն կարող են լինել բացառություններ: Եթե դրսում շոգ է, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք կունենա: Սուրճից հետո պետք է ջուր խմել Իրականում. ջուրն օգնում է նվազեցել կոֆեինի կոնցետրացիան: Խորհուրդ է տրվում նաև սուրճը վայելելու ընթացքում մի քանի կում ջուր խմել, հատկապես, եթե սուրճը շատ թանձր է: Նաև օրվա ջրի քանակը բաշխելիս, նախընտրելի է մեծ մասը ընդունել օրվա առաջին կեսին, քնելուց առաջ առատ հեղուկը կարող է նպաստել այտուցների առաջացմանը»: |