ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+6 °C, +6 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում, չկա նաև այսօր». Էդուարդ Շարմազանով
11:48, 23.07.2021
2259 | 4

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի:
Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը, Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞. պաշտոնի՞, թե՞ «30 արծաթի»։
Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում, չկա նաև այսօր։
Ոմանք ասում են՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։
Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբե՛ք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Գարեգին Նժդեհ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր