Մումբայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, ևս 3-ը վիրավոր են, հաղորդում է ANI գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի օդերևութաբանական կենտրոնը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել:
Նշվում է, որ տեղատարափ անձրևների պատճառով քաղաքում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման խափանումներ են: Վատ եղանակը հանգեցրել է նաև սողանքի, որի հետևանքով Չեմբուրի շրջանում մի շարք հետնախորշերի պատեր փլուզվել են. մահացել է 17 մարդ: