ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտնում է. «Սույն թվականի հուլիսի 16-17-ը գումարվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովը անդրադարել է Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին և նախանշել առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։ Ժողովը քննարկել է Երևան քաղաքում տիրող իրավիճակը և որոշել Երևանի ու երևանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել և հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։ Քննարկումների ավարտին ժողովն ընտրել է նոր Քաղաքային կոմիտե՝ հետևյալ կազմով․ Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ), Ժիրայր Պեոճեքյան (նախագահ), Մեղրիկ Ճուլհայան, Դավիթ Նավոյան, Արտակ Աղբալյան, Արմեն Հարությունյան, Արմեն Մուշեղյան, Սևան Արթին, Կարին Հովսեփյան, Մհեր Սահակյան Հովհաննես Գասպարյան»: |