ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Կայացել է ՀՅԴ Երևանի Քաղաքային ժողովը, ընտրվել է նոր կոմիտե
12:06, 23.07.2021 | mamul.am
4194 | 0

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտնում է. «Սույն թվականի հուլիսի 16-17-ը գումարվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովը անդրադարել է Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին և նախանշել առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։

Ժողովը քննարկել է Երևան քաղաքում տիրող իրավիճակը և որոշել Երևանի ու երևանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել և հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։

Քննարկումների ավարտին ժողովն ընտրել է նոր Քաղաքային կոմիտե՝ հետևյալ կազմով․

Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ),

Ժիրայր Պեոճեքյան (նախագահ),

Մեղրիկ Ճուլհայան,

Դավիթ Նավոյան,

Արտակ Աղբալյան,

Արմեն Հարությունյան,

Արմեն Մուշեղյան,

Սևան Արթին,

Կարին Հովսեփյան,

Մհեր Սահակյան

Հովհաննես Գասպարյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր