Ինչպես հայտնել էինք, ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են: «Նախագիծը, որ առաջ է եկել՝ անընդունելի է բոլորիս համար, քանի որ դա նշանակում է թատրոնի վերացում, Պետական կամերային երաժշտական թատրոնի վերացում: Չես կարող գնալ Պարոնյանի թատրոն ու պահպանել քո ինքնությունը, որովհետև ձուլվում ես ու չգիտես՝ դրանից հետո ինչ ճակատագրի ես արժանանալու: Մեր ներկայացումներն անհամատեղելի են Պարոնյանի բեմի հետ»,- այսօրվա ակցիայի ժամանակ հայտարարել է Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: |