ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Նախագիծը նշանակում է՝ թատրոնի վերացում». Անահիտ Կիրակոսյան
13:48, 23.07.2021 | mamul.am
5852 | 2

Ինչպես հայտնել էինք, ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են:

«Նախագիծը, որ առաջ է եկել՝ անընդունելի է բոլորիս համար, քանի որ դա նշանակում է թատրոնի վերացում, Պետական կամերային երաժշտական թատրոնի վերացում: Չես կարող գնալ Պարոնյանի թատրոն ու պահպանել քո ինքնությունը, որովհետև ձուլվում ես ու չգիտես՝ դրանից հետո ինչ ճակատագրի ես արժանանալու: Մեր ներկայացումներն անհամատեղելի են Պարոնյանի բեմի հետ»,- այսօրվա ակցիայի ժամանակ հայտարարել է Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր