ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ըստ օդում կախված լուրերի՝ խանութի «հովանավորը» բարձրաստիճան իշխանավոր է». Նարեկ Մանթաշյան
14:30, 23.07.2021 | mamul.am
12397 | 3

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլորս ականատես եղանք, օրերս իրականացված շոուին, ըստ որի փնտրում ենք դիվերսանտ, գտնում՝ մի քանի պիպետկա՝ լցված դեղնականաչավուն զանգվածով (պլան)…
Ուրեմ երեկ ծանոթներիցս մեկը պատմեց, որ գիտես սրանք էնքան են «հաբռգել», որ քաղաքի կենտրոնում պլանքյաշների բուտիկ են բացել ու անխափան աշխատում են:
Անկեղծ ասած չէի հավատում՝ մտածելով, որ ծանոթս էլ է զզվում այս իշխանությունից ու միգուցե չափազանցնում է, մի խոսքով, զգաց չեմ հավատում՝ ապացուցեց...
Ուրեմ Երևանի սրտում՝ Փարպեցի փողոցում գործում է խանութ, որը վաճառում է պլանքյաշների համար աքսեսուարներ, բացեիբաց, օրը ցերեկով, վաճառում են եայփ, թղթեր, պլանի սերմ, յուղ և այլն...
Գտա խանութի էջը Ֆեյսում՝ բաց գովազդա պլանքյաշության, հայտնի մեկն էլ պլանա արածում էջում...
Կարճ կապեմ. ՀՀ ոստիկանությո՛ւն, եթե ուզում ես գործ անես, դեմ չենք, բայց դրա համար քաղաքը մի պարալիզացրեք, երկու աշխատակից կանգնեցրեք Փարպեցու վրա ու էդ խանութից ով դուրս գա հանգիստ բռնեք (հաստատ գործով ա):
Չնայած ըստ ծանոթիս և օդում կախված խոսակցությունների, խանութի «հովանավորը» բարձրաստիճան իշխանավոր ա, ու էլի ըստ նույն օդում կախվածի էդտեղ ծանոթներին, «տակից» նաև վաճառում են մարիխուանա...
Բարքերը չարքերի ձեռքում են...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր