ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. վարորդը տեղում մահացել է
14:24, 23.07.2021 | mamul.am
10672 | 0

2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել: Հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրին՝ Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. վարորդը տեղում մահացել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր