ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը... էնքան փալաս պատգամավորներ կան». Սամսոն Ստեփանյան
15:06, 23.07.2021
4816 | 0

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշել է, որ հանդիպումն իրենց չի հոգացրել. «Նախարարությունը ծրագիրը համարում է նորմալ, տրամաբանական, իրատեսական: Մենք պահանջեցինք չմիավորել մեզ Պարոնյանի թատրոնի հետ, որ քաղաքում կան բազմաթիվ տարածքներ, որ կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին, որ ցանկալի չէ ոլորտների խնդիրները խառնել իրար»,- ասել է նա:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է որոշմանը նպաստած լինի ձեր նախկին գործընկեր, ներկայիս պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանն արձագանքել է. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ո՛չ տենց պատգամավոր, ո՛չ տենց դերասան... Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր ա, էնքան փալաս պատգամավորներ կան: Եկեք չքաղաքականացնենք ամեն բան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր