ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
15:36, 23.07.2021 | mamul.am
5443 | 0

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է. «Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը՝ հուլիսի 24-ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին, որակավորման փուլի ծրագրով կսկսի իր օլիմպիական երթը: Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժոյգթափում և հենացատկում:

Հաջորդ օրը, կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առաջինը ռինգ կելնի անվանի Հովհաննես Բաչկովը /63 կգ/: Գյումրեցու առաջին մրցակիցն է Ռյան Ալստոնը՝ Անտիգուա և Բարբուդա երկրից: Նույն՝ հուլիսի 25-ին որակավորման փուլում իր ունակությունները կդրսևորի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը /ատրճանակ, 10 մետր հեռավորությունից/:

Հուլիսի 26-ին ելույթ կունենա ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ/: Նրա առաջին մրցակիցն է ղազախ Ժանսայ Սմագուլովը: Այդ օրր հանդես կգա նաև բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը /52 կգ/: Կորյունը կմենամարտի բրիտանացի Յաֆալ Գալալի հետ: Նրա թիմակից Արման Դարչինյանը /75 կգ/ պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից:

Հուլիսի 27-ին ծանրահարթակ կելնի Իզաբելլա Յայլյանը /59 կգ/, իսկ լողուղյակում՝ Արթուր Բարսեղյանը /ազատ լողաոճ, 100 մետր/:

Հուլիսի 28-ին նշած լողաոճում իր հնարավորությունները կդրսևորի Վարսենիկ Մանուչարյանը:

Հուլիսի 30-ին իր երկրորդ մեկնարկը կունենա Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ):

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը /60 կգ/:

Օգոստոսի 2-ին կգոտեմարտեն Կարապետ Չալյանը /77 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/: Նրանց թիմակից Կարեն Ասլանյանը /67 կգ/ կմրցի հաջորդ օրը:

Օգոստոսի 3-ին պայքարի կբռնվեն նաև ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը / 57 կգ/ կմրցի օգոստոսի 4-ին, իսկ Վազգեն Թևանյանը /65 կգ/ օգոստոսի 6-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր