ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15:46, 23.07.2021
2854 | 0

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը սկսվել է Տոկիոյի Ազգային մարզադաշտում:
Կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված՝ ներկա է միայն 950 պաշտոնատար անձ։
Մարզական ամենասպասված մրցումները պետք է կայանային դեռևս անցյալ տարի, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն ստիպված եղավ դրանք տեղափոխել: Խաղերն այս տարի կանցկացնեն սահմանափակումներով և կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 8 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, լող, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն:

Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր