Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը սկսվել է Տոկիոյի Ազգային մարզադաշտում: Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 8 մարզաձևում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, լող, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն: |