ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանն ու Արցախը բախվելու են աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը». Տիգրան Աբրահամյան
01:12, 24.07.2021 | mamul.am
4479 | 0

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։

Այն, որ Ռուսաստանում լավ հասկանում են Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու հիմնական նպատակն ու դրա հետևանքները, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Ավելին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես արևմուտքի ազդեցության ընդլայնման սպառնալիք, այդ թվում՝ ռազմական։

Այս ամենին գումարվում է որոշակի պարբերությամբ, ՀՀ իշխանությունների բաց ու փակ ազդանշաններն արևմուտքին և պատկերն առավել ամբողջական է դառնում։

Թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը, առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը։

Արդյո՞ք երկիրը պատրաստ է նոր հարվածներ ընդունելուն, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդկանց համար պարզ հարցադրում է, ցավալի պարզ պատասխանով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր