ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քաբաբից թունավորված բոլոր անձինք դուրս են գրվել. ԱՆ
17:36, 23.07.2021
2058 | 0

Հուլիսի 21-ին` ժամը 20։30֊ի սահմաններում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ. Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը` ժամը 14։00֊ի սահմաններում կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։

Ներկայումս հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է ինչպես սննդամթերքի նմուշառում, այնպես էլ վերցվել են կենսանմուշներ։ Հետազոտություններն ընթացքի մեջ են։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր