ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի նրանց, մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք»․ Սեյրան Օհանյան
19:18, 23.07.2021 | mamul.am
7101 | 4

«Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ–գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն»,- Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասել է Սեյրան Օհանյանը:

«Նրանք լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված: Եթե նրանք դա չանեն, ապա մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք: Իրենք են այսօր խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին, և ըստ էության, երբ մենք ընտրությունների հետո ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, խախտումներ, վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք ընտրվել են արդեն պատգամավոր, գնալ կեղծ քրգործեր կազմելու ճանապարհով, անընդունելի է»,- ասել է Օհանյանը։

«Եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի նրանց, մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք»․ Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր