ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՀՀ ոստիկանությունն ամենուրեք պոստեր է տեղադրում». Կարեն Հեքիմյան
23:30, 23.07.2021 | mamul.am
7857 | 3

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանությունն ամենուրեք պոստեր է տեղադրում և բոլորին ստուգում է: Թե ինչ են փնտրում ոստիկաններն անհայտ է (վարկած կա, որ չագուճով մարդու չագուճն է կորել), սակայն հայտնի է, որ նրանց ամեն ինչ հետաքրքիր է՝ ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնները, վարորդական իրավունքի վկայականները, վարորդների ծննդյան օրը, ամիսը, տարին, որոշ դեպքերում նաև ժամը, վարորդի ուղեկիցների անձնական տվյալները, ավտոմեքենայի արտադրման և վաճառքի թիվը և այսպես շարունակ: Միաժամանակ, ոստիկաններն իրենց շատ հարցեր տվողներին սպառնում են «չոքացնել»:

Դե ի՞նչ ասեմ: Լավ կլիներ, որ հայ ոստիկանները պոստեր տեղադրեին Սև լճերում, Կութի և Երասխի մերձակայքում, ստուգեին Հայաստան ներխուժած ադրբեջանցիների ԲՏՌ-ների ԱՊՊԱ-ն և տեխզննումը, ուսումնասիրեին վերջիններիս անձնագրերը և, ի վերջո, «չոքացնեին» նրանց: Սակայն, հայ ոստիկաններին ադրբեջանցիք չեն հետաքրքրում: Նրանք տարված են հայերիս «չոքացնելու» մոլուցքով:

Տա Աստված չագուճով մարդու չագուճը շուտ գտնվի: Սրանցից ձեռբազատվելու այլ տարբերակ չկա»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր