ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +5 °C ... +10 °C Վաղը`+13 °C
ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում
11:36, 24.07.2021
3456 | 0

ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունները, մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը, հակամարտության կողմերին կոչ են արել համաձայնության գալ հրադադարի շուրջ: Համատեղ հայտարարությունն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, փոխանցում է Коммерсантъ-ը:

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսին թալիբները հայտարարել էին, որ վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքել էին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր