ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի մասին՝ ծաղր է». Ն. Դիլբարյան
15:06, 24.07.2021
1430 | 0

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Հայաստանի սահմաններին ադրբեջանի ռազմական հարձակումները տարբեր զինտեխնիկայի կիրառմամբ դառնում են կայուն օրինաչափություն, որոնք անխուսափելի հանգեցնում են զոհերի, վիրավորների, ՀՀ քաղաքացիների ունեցվածքն ու կյանքն այլևս վտանգված են։ ԱԹՍ-ներ, հրետակոծություն, գնդակոծություն... Այս պարագայում խոսել սահմանանշման ու սահմանագծման ինչ-ինչ հրատապ քայլերի ու քարտեզների մասին ծաղր է, հակառակորդը պետք է դադարեցնի ուժի ցուցադրումը, կատարի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնի գերիներին, ոչ թե նրանց կոչի ահաբեկիչ և ապօրինի դատավարություններով նրանց տասնյակներով դատապարտի 6-20 տարվա ազատազրկումների, հատուցի միջազգային իրավունքի տեսանկյունից պատժելի քայլերի համար, վերադառնա Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժեր են կատարվում, ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի վերջին հարցազրույցի շեշտադրումները, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի գնահատականները տարածաշրջանում Արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո Թուրքիայի ունեցած բացասական դերակատարման մասին, Պեսկովի հայտարարությունը ողջունելու ԵՄ պատրաստակամությունը Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելուն, նշանակում են, որ Հայաստանը կարող է շտկել իրավիճակը, դառնալ գործոն, բայց եթե տարբեր ճանապարհներով վերարտադրության հասած ուժը վերջ տա ընդդիմադիրների բիրտ ճնշմանը ուղղորդվող դատավարական գործընթացներով, անտրամաբանական կադրային քաղաքականությանը՝ յուրայինների հիվանդագին փնտրտուքով, նրանք, ովքեր տապալել և տապալում են իրենց աշխատանքը, պետք է աներկբա հեռանան, ոչ թե պաշտոնից պաաշտոն տեղափոխվեն, անփոխարինելիներ չկան, կա միայն քաղաքական մտքի, հայրենասիրության, պետականամետության և պատասխանատվության վտանգավոր պակաս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր