ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռուսական վերնախավի համար Հայաստանը միշտ եղել է ոչ թե դաշնակից, այլ մանրադրամ». Ա. Բաբաջանյան
13:00, 24.07.2021 | mamul.am
5692 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսական վերնախավի համար Հայաստանը միշտ եղել է ոչ թե դաշնակից, այլ մանրադրամ, իսկ «լավագույն» դեպքում՝ գրավ: Ընդ որում, չկա ոչ մի երաշխիք, որ Ռուսաստանը որոշ ժամանակ անց լինելու է ավելի վճարունակ և կարողանալու է «հետ վերցնել» գրավը: Ըստ այդմ, «գրավադրված» վիճակից դուրս գալու գործը Հայաստանինն է, որ պետք է անել իհարկե առանց Ռուսաստանի հետ կռվելու, բայց միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի հետ ավելորդ հույս կապելու: Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այդ ամենի փոխարեն տեղի է ունենում հակառակ մի «դիսկուրս», որտեղ իր հերթին Հայաստանում տնտեսա-քաղաքական շահերի կրող որոշ խմբակներ փորձում են Հայաստանը «գրավ» դնել Ռուսաստանի մոտ, այդ միջոցով այստեղ իրենց հուզող դիրքային հարցեր լուծելով: Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծի Հայաստանի հանրությունը Հայաստանի ներսից դեպի արտաքին անվտանգություն, մի կողմից չկռվելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից չդառնալով Արևմուտքի հետ Ռուսաստանի կռվի մասը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր