ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում
13:36, 24.07.2021 | mamul.am
2754 | 0

Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից:

Աղբյուրը` ԱՀ ԱԻՊԾ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր