ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք
17:54, 24.07.2021 | mamul.am
2774 | 0

Հուլիսի 23-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10023 քաղաքացու հետազոտություն, որից 953-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2936 դեպք: Կատարվել է 27 975 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր