ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արցախում պետք է դնենք առնվազն 200 հազարի հասնելու նպատակ ու խնդիր». Հակոբ Բադալյան
23:18, 24.07.2021 | mamul.am
3958 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին այս թեմային անդրադարձա հոդվածով: Այսօր տեսա թեմային Արցախի սոցապ նախարար Մանե Թանդիլյանի անդրադարձը: Խոսքը Արցախում բնակչության թվի մասին է: Ալիևը հայտարարել էր, թե կարգավիճակի հարց չկա, 25 հազար մարդ է ապրում Արցախում, 25 հազարին ինչ կարգավիճակ:
Ալիևի համար կարգավիճակի խնդրի առումով էս պահին չծավալվեմ, ունեցել եմ անդրադարձներ և, իհարկե, կունենամ: Բայց, կարգավիճակի և բնակչության թվի կամա, թե ակամա կապակցվածությամբ Ալիևը կարևոր բան է «մատնում»:
Մանե Թանդիլյանը նշել է, որ Արցախում այսօր ապրում է 120 հազար մարդ: Դա շատ կարևոր է, բայց, թերևս, քիչ է: Իհարկե, կարելի է դնել երևակայական շատ նշաձողեր, բայց կարծում եմ, որ մենք պետք է դնենք առնվազն 200 հազարի հասնելու նպատակ ու խնդիր: Ինչ ժամանակում, դժվար է ասել, բայց թերևս հնարավորինս արագ: Սա է չափիչը: Բայց, ոչ միայն: Ոչ միայն թվով: Հիմնարար նշանակություն է ունենալու Արցախում կյանքի որակը, ոչ միայն սոցիալական ապահովվածության իմաստով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր