ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տարածում է կեղծ տեղեկություն՝ իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը». Նաիրի Հոխիկյան
22:42, 25.07.2021 | mamul.am
6431 | 1

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ։
Իրականում դա թշնամու հերթական սուտն է։ Իմ բոլոր վստահելի և առաջին ձեռքի աղբյուրներն ասում են, որ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը մեր եղբայր հոգևորականները։
Միաժամանակ ադրբեջանական կողմը արդեն տևական ժամանակ արգելում է հայ ուխտավորների այցը Դադիվանք, թույլ չի տալիս նաև, որ հայ հոգևորականների հերթափոխ լինի։
Ադրբեջանական զորքը նաև տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ։
Սրանք տեղեկություններ են, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր