ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«2003թ. իշխանությունը Ստեփան Դեմիրճյանին ինչ լկտի ածականով ասես՝ բնութագրեց». Ստյոպա Սաֆարյան
09:18, 26.07.2021 | mamul.am
9322 | 3

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2003թ. իշխանությունն իր ողջ պրոպոգանդայով Ստեփան Դեմիրճյանին ինչ լկտի ածականով ասես բնութագրեց։ Նայում ես Արցախյան խնդրով իր դիրքորոշումը, հազարապատիկ հիմնավորված է, քան նրա խղճուկ օպոնենտինը, որը լրիվ ավանտյուրա էր հենց սկզբից ևեթ։ Չհաշված Քոչարյանի Խերոսական խոստովանությունը, թե ինչու և ինչ հիմնավորումներով պետք է Արցախը բանակցություններից դուրս հանվեր։
Դե հակամարտությունն ու տարածքային «փոխանակումները» Հայաստան-Ադրբեջան հարթություն ու միջազգային պարտավորությունների դաշտ բերելու աղետալի հետևանքների մասին չխոսեմ... Ոնց չկարողացանք կանխել այս ամենը... Ոնց 99-ին թույլ չտվեցին կանխել դա...
Ափսոս, վերջում կտրված մաս կա»:

«2003թ. իշխանությունը Ստեփան Դեմիրճյանին ինչ լկտի ածականով ասես՝ բնութագրեց». Ստյոպա Սաֆարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր