Հուլիսի 26-ին՝ ժամը 02։57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Չաթախ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Չաթախ» կոչվող հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված 1979թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 600 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ: Փրկարարները ձորում հայտնաբերել են ուղևոր Մ․ Վ-ի (ծնված 1985թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ |