ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Բերդում «ՈՒԱԶ»-ը մոտ 600 մետր ընկել է ձորը. կա զոհ
10:12, 26.07.2021 | mamul.am
7572 | 0

Հուլիսի 26-ին՝ ժամը 02։57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Չաթախ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Չաթախ» կոչվող հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված 1979թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 600 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները ձորում հայտնաբերել են ուղևոր Մ․ Վ-ի (ծնված 1985թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր