ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
19:18, 26.07.2021 | mamul.am
9106 | 1

Էկո-Մեդիա ցանցը գրում է. «Սա Սյունիքի մարզի Որոտան համայնքի, նախկին Ուրուտ գյուղի ջրաերկրաբանական հուշարձան «Որոտան» աղբյուր, կամ ժողովրդի լեզվով ասած «տաք ջուր»-ն է։ Այս հանքային աղբյուրի ջրի ջերմաստիճանը կազմում է +25 աստիճան:

Դարեր շարունակ ժողովուրդն այս տեսակ ջրերն օգտագործել է զանազան հիվանդությունների, հատկապես ռևմատիկ, բուժման համար:

Իսկ այսօր այս բնության գանձն աղբանոց է և կարծես ոչ մեկին դա չի հուզում․ մարդիկ լողանում են ճենճի, աղբի ու կեղտի հարևանությամբ։ Իսկ չէ որ այստեղ նաև այլ երկրաբանական հուշարձաններ կան։ Օրինակ՝ սյունաձև բազալտներ։ Եվ, ի վերջո, այստեղ է գտնվել Օրբելյանների նստավայրը, կան ամրոցի մնացորդները։

Տեղադրում եմ նաև հին նկարներ տաք ջրից, որտեղ ջուրը պարզ է և աղտոտված չէ։ Նաև սյունաձև բազալտներն եմ դնում և Որոտնաբերդի պատկերը։

Նկարները՝ համացանցից»։

«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
Աղբյուրը` Էկո-Մեդիա ցանց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր