ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՔՈ ՍԴԿ կուսակցությունից հեռանալու մասին տեղեկացրել էի օրեր առաջ». Գարեգին Միսկարյան
15:48, 26.07.2021 | mamul.am
3191 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։ Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր