ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
17:42, 26.07.2021 | mamul.am
4344 | 0

Չինաստանի Հենան նահանգում անձրևների և հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 69-ի, աղետի գոտում է հայտնվել մոտ 13 միլիոն մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 63 մահացածի մասին:

Նշվում է նաև, որ իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են 1,47 միլիոն մարդու:

Տնտեսական վնասը կազմել է 71.52 միլիարդ յուան (11.03 միլիարդ դոլար)։

Հիշեցնենք՝ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 17-ին։ Ամենաշատը տուժել է Չժանչժոու քաղաքը։

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր