ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել». Գ. Ջհանգիրյան
16:30, 26.07.2021 | mamul.am
3163 | 0

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 26-ին, մերժել է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ՝ Բեքմեզյանը, Մակյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը և Քոչարյանը:
Որոշման հրապարակումից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը։
«Ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Խորհուրդը, սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,- նշել է նա: Այս մաիսն տեղեկանում ենք ԲԴԽ կայքից:

«ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել». Գ. Ջհանգիրյան
Աղբյուրը` ԲԴԽ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր