ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց
17:06, 26.07.2021 | mamul.am
3398 | 0

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է. «Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հուլիսի 26-ին, հետաձգեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (լիազորությունները կասեցված են) դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ «Armdayli.am» լրատվական կայքից, պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, չի ստացվել կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում դրված հարցազրույցի ձայնագրությունը և պատշաճ ծանուցում իրականացնելու համար նիստը հետաձգվեց:

Միջնորդության քննությունը կշարունակվի օգոստոսի 5-ին՝ 15։00-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր