ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ». Ալեն Սիմոնյան
18:36, 26.07.2021 | mamul.am
4155 | 1

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր տեղի է ունեցել ՔՊ նիստ, որին մասնակցել է նաև կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկել կուսակցականները:

«Առաջին հերթին քննակել ենք գալիք աշխատանքները, ինչպես նաև կառավարության հետ մեր աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համակագործակցությունը: Նաև կարող եմ ասել, որ որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Աժ-ում այսօր ներկայացված կուսակցությունների մասով»,- ասաց Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր