ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կարմիր խաչից զինվորի ծնողին հայտնել են, որ Ադրբեջաում մոտ 500 հայ գերի կա». Ոսկան Սարգսյան
19:36, 26.07.2021 | mamul.am
4892 | 4

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվելու։ Լենինը գրելէ՝ եթե ուզում եմք մի գործ ձախողել, հանձնաժով ստեղծեք: Բանակում անզգույշ պատհարի, զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով զինվոր է զոհվում, քրեական գործ են հարուցում, այս պատերազմում հազարավոր զինծառայողներ են զոհվել, սակայն հանրությունը չգիտի, թե ով էր պատերազմում գլխավոր հրամանատարը, քանի՞ զոհ, քանի գերի, քանի անհետ կորած ունենք։ Գերի ընկած, գերությունից վերադարձած զինվորի ծնողն ինձ հայտնեց, որ 2020թ․ դեկտեմբերին Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Ադրբեջաում մոտ 500 հայ գերի կա: Հիմա ո՞վ է խոսում 500 գերու մասին, ամենաշատը՝ 200-ի, բա 300-ն ի՞նչ եղավ»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր