ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.23, EUR 567.95, RUB 6.65, GBP 660.20
+24 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հաց Բերողի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման են ենթարկվել ԱԺԲ անդամներ
21:18, 26.07.2021
2625 | 1

Այսօր Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակի օրը ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել Երևանում: Նրանք անցորդներին հաց են բաժանել:

Ակցիայի ընթացքում ԱԺԲ անդամ Արա Պապյանն ասել է. «Այսպես կոչված հեղափոխական իշխանությունները շատ դատավարությունների պետք է անդրադառնային, որ չեն անդրադարձել: Խոսքը միայն Հաց բերողի գործի մասին չէ, մյուս ապստամբ հերոսների դատավարություններին էլ է վերաբերում»:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ոստիկանության աշխատակիցները ակցիայի կազմակերպիչներին ժամանակ տվեցին ավարտելու ակցիան, քանի որ միջոցառման իրականացման մասին նախօրոք չէր զգուշացվել: Պահանջը չկատարելուց հետո կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բերման ենթարկվածների թվում են Արմեն Լուսինյանը և Վարդան Գերավետյանը:

Հաց Բերողի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման են ենթարկվել ԱԺԲ անդամներ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր