ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Համացանցը ծաղրում է նորանշանակ փոխնարարի աշխատանքային հմտությունները. ըստ լուրերի՝ ակտիվ տիկտոկեր է
22:12, 26.07.2021 | mamul.am
29619 | 3

Համացանցը քննարկում է Գայանե Գաբրիելյանի՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակվելու հանգամանքը:

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալի պաշտոնապես հրապարակված կենսագրությունից.

  • Համակարգչով տեքստերի հավաքում,
  • անձնակազմի հետ հարաբերությունների կառուցելու հմտություններ,
  • հեռախոսազանգերին պատասխանելու փորձ»:

Նշենք, որ, ըստ համացանցում տարածվող լուրերի՝ փոխնախարարը նաև ակտիվ տիկտոկեր է. զվարճալի տեսանյութեր է պատրաստում:
Չնայած TikTok-ից տեսաձայնագրված տեսանյութերի՝ այժմ նման անունով օգտատեր հնարավոր չէ գտնել. ամենայն հավանականությամբ, Գաբրիելյանը ջնջել է տիկտոկյան էջը: TikTok-ում նա ներկայացել է «Մարիետտա_Գաբրիելլա» անունով:

Թեմային դեռ պաշտոնական արձագանք չկա, լուռ է նաև փոխնախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր