Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ հինգ օր առաջ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։ «Կութում պալատկաները իրար հետ վերև-ներքև են։ Մերոնք մի քիչ ներքև են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»,– պատմել է Նորաբակի բնակիչը։ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին եւ կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |